Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

ՈՒղևորների մեծ մասը չզբաղվել պոլիտիկա

ՈՒղևորների մեծ մասը չզբաղվել պոլիտիկա
04.02.2025 | 07:14

Առաջարկում եմ` ինքներս մեզ չխաբենք:

Բնակչությունն ամեն ինչի, այդ թվում տրանսպորտի թանկացման, հանդեպ անտարբեր է: Եթե չլինեին խանդավառ (էնտուզիաստ) անհատներ կամ վերջիններից կազմված խմբեր, ապա տրանսպորտի թանկացման օպերացիան լրիվ աննկատ կընթանար:

Այդ իմաստով, համադրելով բոլոր տեղեկությունները, կարելի է փաստել, որ Երևանի տրանսպորտի ուղևորների մեծ մասը ևս... քաղաքականությամբ չի զբաղվում:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4044

Մեկնաբանություններ